Բանջարաբոստանային կուլտուրաներ

Կենսապարարտանյութը օգտագործվում է  տերևային սնուցման համար: 

Օգտագործվում է բանջարաբոստանային կուլտուրաների(վարունգ, լոլիկ, սոխ և այլն) սերմերի թրջման, թաղարների մշակման, կտրոնների արմատակալման և բույսերի վեգետացիայի (բողբոջում, պտղակալում, պտուղների հասունացում) ընթացքում տերևային սնուցման ձևով տարին 3 – 4 անգամ:

Տերևային սնուցման ժամանակ բույսերի տերևներում խթավում է ֆոտոսինթեզի, օրգանական նյութերի առաջացման և կենսաքիմիական պրոցեսները, որով և նպաստում է բերքատվոիթյան բարձրացմանը և որակով բերքի ստացմանը:

Տերևային սնուցման ընթացքում կենսապարարտանյութի որոշ մասը ընկնելով հողի վրա կրկնակի ապահովում է բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով(ամինաթթուներ, վիտամիններ, աճման խտանիչներ և այլն), արագ լրացնում է բույսերին անհրաժեշտ մակրո և միկրո տարրերի պահանջը: Ստեղծում է բարենպաստ պայմաններ օգտակար մանրէների(ազոտոբակտերներ, ֆոսֆորոբակտերներ և այլն) բազմացման համար, որոնք ձևափոխում և դարձնում են բույսերին մատչելի օդի մթնոլորթային ազոտը և հողի անլուծելի ֆոսֆորական միացյունները, որով և հողը հարստացնում են բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, միկրոտարրերով:

Ազոֆոբակտերին-ԱՖ կանխում է որոշ ֆիտոպաթոգեն սնկերի և բակտերիաների աճը: Խթանում է բույսերի աճը, բերքի վաղ հասունացումը, բարձրացնում է բերքատվությունը 30-40% -ով, միաժամանակ բարելավում է բերքի որակը և ապրանքային տեսքը: Բարձրացնում է բույսերի ցրտադիմացկանությունը և չորադիմացկանությունը: