ԱՖ Ծաղիկներ և դեկորատիվ բույսեր

Կենսապարարտանյութը օգտագործվում է  տերևային սնուցման համար:

Օգտագործվում է սերմերի թրջման, թաղարների մշակման, կտրոնների արմատակալման և բույսերի վեգետացիայի ընթացքում տերևային սնուցման ձևով տարին 3 – 4 անգամ;

 Տերևային սնուցման ժամանակ բույսերի տերևներում խթավում է ֆոտոսինթեզի, օրգանական նյութերի առաջացման և կենսաքիմիական պրոցեսները, որով և նպաստում է բերքատվոիթյան բարձրացմանը և որակով բերքի ստացմանը:

Տերևային սրսկման ընթացքում կենսապարարտանյութի որոշ մասը ընկնելով հողի վրա կրկնակի ապահովում է բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով(ամինաթթուներ, վիտամիններ, աճման խտանիչներ և այլն), արագ լրացնում է բույսերին անհրաժեշտ մակրո և միկրո տարրերի պահանջը; Ստեղծում է բարենպաստ պայմաններ օգտակար մանրէների(ազոտոբակտերներ, ֆոսֆորոբակտերներ և այլն) բազմացման համար, որոնք ձևափոխում և դարձնում են բույսերին մատչելի մթնոլորտային ազոտը և հողի անլուծելի ֆոսֆորական միացությունները, որով և հողը հարստացնում են բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, միկրոտարրերով;

Կենսապարատանյութը կանխում է որոշ ֆիտոպաթոգեն սնկերի և բակտերիաների աճը; Խթանում է բույսերի աճը, բերքի վաղ հասունացումը, բարձրացնում է բերքատվությունը 30-40% -ով, միաժամանակ բարելավում է բերքի որակը և ապրանքային տեսքը; Բարձրացնում է բույսերի ցրտադիմացկանությունը և չորադիմացկանությունը;