ԱզոֆոբակտերինԱՖ Ունիվերսալ.

Կենսապարարտանյութը օգտագործվում է տերևային սնուցման համար:

    Օգտագործվում է բոլոր տեսակի գյուղատնտեսական կուլտուրաների, սերմերի, սածիլների, կտրոնների, պալարների մշակման, բույսերի արմատային և տերևային սնուցումների ձևով (տարին 3-4 անգամ) մինչև ծաղկումը և ծաղկումից հետո, ինչպես նաև կոմպոստի պատրաստման համար:

   Տերևային սնուցման ժամանակ բույսերի տերևներում խթանվում են ֆոտոսինթեզի, օրգանական նյութերի առաջացման և կենսաքիմիական պրոցեսները, որով և նպաստում է բերքատվության բարձրացմանը և որակով բերքի ստացմանը:

Տերևային սնուցման ընթացքում կենսապարարտանյութի որոշ մասը ընկնելով հողի վրա կրկնակի ապահովում է բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով(ամինաթթուներ, վիտամիններ, աճման խտանիչներ և այլն), արագ լրացնում է բույսերին անհրաժեշտ մակրո և միկրո տարրերի պահանջը: Ստեղծում է բարենպաստ պայմաններ օգտակար մանրէների(ազոտոբակտերներ, ֆոսֆորոբակտերներ և այլն) բազմացման համար, որոնք ձևափոխում և դարձնում են բույսերին մատչելի օդի մթնոլորթային ազոտը և հողի անլուծելի ֆոսֆորական միացությունները, որով և հողը հարստացնում են բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, միկրոտարրերով:

Ազոֆոբակտերին-ԱՖ կանխում է որոշ ֆիտոպաթոգեն սնկերի և բակտերիաների աճը; Խթանում է բույսերի աճը, բերքի վաղ հասունացումը, բարձրացնում է բերքատվությունը 30-40% -ով, միաժամանակ բարելավում է բերքի որակը և ապրանքային տեսքը: Բարձրացնում է բույսերի ցրտադիմացկունությունը և չորադիմացկունությունը: