Ազոֆոբակտերին – ԱՖ Խաղող և պտղատու ծառեր

Կենսապարարտանյութը օգտագործվում է տերևային սնուցման համար:

Օգտագործվում է խաղողի և պտղատու ծառերի համար, տարին 3 – 4 անգամ մինչև ծաղկումը և ծաղկումից հետո` պտուղների հասունացման շրջանում: Տերևային սնուցման ժամանակ բույսերի տերևներում խթավում է ֆոտոսինթեզի, օրգանական նյութերի առաջացման և կենսաքիմիական պրոցեսները, որով և նպաստում է բերքատվության բարձրացմանը և որակով բերքի ստացմանը:

Տերևային սնուցման ընթացքում կենսապարարտանյութի որոշ մասը, ընկնելով հողի վրա, կրկնակի ապահովվում է բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով(ամինաթթուներ, վիտամիններ, աճման խտանիչներ և այլն), արագ լրացնում է բույսերին անհրաժեշտ մակրո և միկրո տարրերի պահանջը: Ստեղծում է բարենպաստ պայմաններ օգտակար մանրէների(ազոտոբակտերներ, ֆոսֆորոբակտերներ և այլն) բազմացման համար, որոնք ձևափոխում և դարձնում են բույսերին մատչելի մթնոլորտային ազոտը և հողի անլուծելի ֆոսֆորական միացությունները, որով և հողը հարստացնում են բույսերին մատչելի ազոտական և ֆոսֆորական միացություններով, միկրոտարրերով:

Կենսապարատանյութը կանխում է որոշ ֆիտոպաթոգեն սնկերի և բակտերիաների աճը: Խթանում է բույսերի աճը, բերքի վաղ հասունացումը, բարձրացնում է բերքատվությունը 30-40% -ով, միաժամանակ բարելավում է բերքի որակը և ապրանքային տեսքը: Բարձրացնում է բույսերի ցրտադիմացկանությունը և չորադիմացկանությունը: