ԱՖ Տերևային սնուցման

   ԱՖ կենսապարարտանյութը բարելավում է հողի բերիությունը և բարձրացնում բույսերի բերքատվությունը: Բնական ճանապարհով հողում ակտիվացնում է օգտակար մանրէներին, խթանում է կենսաքիմիական պրոցեսները, արագացնում ֆոտոսինթեզի ընթացքը: ԱՖ կենսապարարտանյութը ստացվել է կենսաբանական նորագույն մեթոդներով` հողային և հեղուկ տեսքով, բույսերի արմատային և արտաարմատային(տերևային) սնուցումների համար:

 

  Բույսերի ֆոտոսինտեզի ընթացքում օրգանական նյութերի սինթեզման ինտեսիվության բարձրացման, հետևաբար և բույսերի պտղաբերության ավելացման կարևոր գործոններից է բույսերի  ապահովումը օրգանական և հանքային միացություններով, ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով, աճման խթանիչներով: Այդ իսկ պատճառով կարևորվում է հատկապես բույսերի սնուցումը ոչ միայն արմատային, այլև տերևային ճանապարհով: Վերջինս համարվում է ավելի արդյունավետ և մատչելի: Օգտագործելով  ԱՖ կենսապարարտանյութը  տերևային սնուցման ձևով,  բույսը շատ արագ լրացնում և բարձրացնում է ֆոտոսինթեզի ինտենսիվության համար անրաժեշտ ֆերմենտների ակտիվացումը և բոլոր այն էլեմենտների և ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի պակասը, որոնք ապահովում են բույսի դիմադրողականության բարձրացմանը ցրտադիմացկանությանը և չորադիմացկանությանը, ինչպես նաև նպաստում են բերքատվության բարձրացմանը, բերքի համային, սննդային և որակական հատկանիշների լավացմանը:                                                                    

  Այդ մեթոդի առավելությունը կայանում է հատկապես նրանում, որ օգտագործվող սննդանյութերը հավասարաչափ ընկնում են տերևների վրա և օգտագործվում է տեղին և խնայողաբար, իսկ հողի մակերեսին ընկած սննդատարերը ջրելուց անցնում են արմատներին և բույսը սնում կրկնակի:

  ԱՖ կենսապարարտանյութով բույսի վեգետացիայի ընթացքում կիրառելով տերևային սնուցում բույսի վրա ունենում է շատ մեծ դրական ազդեցություն և որևէ անցանկալի երևույթ չի առաջացնում: Բարձրացնում է սերմերի ծլունակությունը, ուժեղացնում բույսերի աճը, բարձրացնում բերքատվությունը և բերքի արագ հասունացումը: Երկարացնում է պտղաբերության շրջանը և լավացնում նրանց համային և որակական հատկանիշները:

 ԱՖ կենսապարարտանյութի տեխնոլոգիական որակը թույլատրում է այն օգտագործևլ տերևային սնուցումների ձևով և ժամանակակից կաթիլային ոռոգման համակարգերում: